Սփյուռք

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2021 թվականի ապրիլի 19-23-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ռոստով՝ ապրիլի 19-21-ը, Մոսկվա՝ ապրիլի 21-23-ը ներառյալ)՝ Ռոստովի հայ երիտասարդների միության հրավերով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրությանը, Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի հրավերով իրավաբանների համաժողովին մասնակցելու և համայնքային տարբեր շրջանակների ներկայացուցիչների, երիտասարդական խմբերի և անհատների հետ հանդիպելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

Վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում