ՀՀ-ն պատրաստ է հարթակ տրամադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի ամսական 100 000 դեղաչափ արտադրելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով քննարկումները շարունակվում են: Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ամսական մոտավոր 100 հազար դեղաչափ արտադրելու համար:

«Ես գիտեմ, որ նախորդ տարվա դեկտեմբերից այդ քննարկումներն ընթանում են, հիմա էլ շարունակվում են: Որքանով ես տեղյակ եմ, Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ամսական մոտավոր 100 հազար դեղաչափ արտադրելու համար: Հույս ունեմ, որ այդ բանակցությունները շուտով կավարտվեն և արդեն կանցնենք հստակեցումների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արտակ Քամալյանը:

Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվելէ տարիքային շեմ:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին