Հասարակական

Արաբկիրի թաղապետը Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման խնդրով դիմել է դատախազություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արաբկիր վարչական շրջանի «Ֆեյսբուքի» էջը:

«Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան, 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։

Անկախ նշված փաստից՝ տարածքն իրենից ներկայացնում է փոքրիկ պուրակ և առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում. հետևաբար, խնդիրն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Արաբկիր վարչական շրջանում նման խնդիր առաջացել էր նաև ‹‹Նոր Արաբկիր›› զբոսայգու (Մոլոկանի այգի) տարածքում, ինչի առթիվ ևս հարուցված է քրեական գործ:

Հայերեն

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Երևանում դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

Էստոնիան պլանավորում է ռազմաբազա ստեղծել Ռուսաստանի հետ սահմանի մոտ

Մասկը մայիսից ավելի քիչ կաշխատի Թրամփի վարչակազմում՝ ավելի շատ ժամանակ նվիրելով իր ընկերություններին

Այստեղ երգելը հետաքրքիր է. «Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակ Պարգը ելույթ ունեցավ Երևանի մետրոպոլիտենում

Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի խնդրին

Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս