Վիրավորված զինծառայողները փոխհատուցում կստանան նաև ծննդյան վկայականի տվյալներով. միջոցառման ժամկետը երկարաձգվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է բազմաթիվ դիմումներով (նաև առաջարկությունների և բողոքների) բարձրացված հարցերին լուծումներ տալու անհրաժեշտությամբ:

Միջոցառման գործող կարգով տրամադրվող սոցիալական աջակցությունից օգտվելու համար դիմող զինծառայողը պետք է ներկայացնի անձնագիրը կամ նույնականացման քարտը, ինչը խնդիրներ է առաջացնում շահառու հանդիսացող այն զինծառայողների համար, ովքեր չունեն անձնագիր կամ նույնականացման քարտ: Խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներին հնարավորություն տալ աջակցություն ստանալու համար դիմել՝ ներկայացնելով ծննդյան վկայականի տվյալները: Առաջարկվում է նաև միջոցառումից օգտվելու համար սահմանված ժամկետը երկարացնել 1 ամսով՝ ապրիլի 15-ի փոխարեն սահմանելով մայիսի 15-ը, ինչով էլ պայմանավորված նշանակված և մահվան պատճառով չվճարված գումարի համար դիմելու ժամկետը մայիսի 15-ի փոխարեն առաջարկվել է սահմանել հունիսի 15-ը:

Հայերեն

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը

Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

Առաջին դասարան հաճախելու համար իրենց երեխաներին հայտագրած ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին. իրազեկում

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ին՝ Սևանա լճի ափամերձ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Թրամփը լավատեսություն է հայտնել, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության կհասնեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կքննարկի Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի հարցը