Հասարակական

Մարուքյանը չի պատրաստվում ընդունել ԱԽ նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու Փաշինյանի առաջարկը

1 րոպեի ընթերցում

Մարուքյանը չի պատրաստվում ընդունել ԱԽ նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու Փաշինյանի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում ընդունել 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությանը ծանոթանալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ պատրաստվում գնալ, ծանոթանալ գաղտնի նյութերին, որովհետև դրա իրավունքը ես ունեի մինչ այդ էլ: Ես չեմ պատրաստվում դա անել, որովհետև դրանից հետո ես չեմ կարող հանրությանը տեղեկություն փոխանցել: Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, այսինքն՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար վարչապետն էլ պետք է հրապարակայնորեն ապացուցի, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը»,- ասաց Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին Ազգային ժողովում հերքեց Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե Գասպարյանը 2020թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ պետք է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը: Փաշինյանն Էդմոն Մարուքյանին հրավիրեց ծանոթանալու նիստի գաղտնի արձանագրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում