Ըստ ռուս փորձագետի՝ երկաշարժը չի կարող վնասել Մեծամորի ատոմակայանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմակայանը կառուցված է շատ ամուր հիմքերի վրա, և երկրաշարժերի հետևանքով այնտեղ հնարավոր չեն լինի այնպիսի երևույթներ, ինչպիսիք կարող են լինել այլ շինությունների դեպքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան-Թբիլիսի տեսակամրջի առցանց ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի երկրաշարժի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը:

«Այնտեղ հնարավոր չեն այնպիսի երևույթներ, որոնք երկրաշարժի հետևանքով կարող են լինել, օրինակ, բարձրահարկ շինությունների դեպքում: Այդ շինությունը երկրաշարժից հաստատ չի վնասվի»,- նշեց գիտնականը:

Անդրադառնալով, մասնավորապես, Երևանում կառուցվող բազմահարկ շենքերի սեյսմակայունության ու շինարարության ընթացքում համապատասխան տեխնոլոգիաների հնարավորությունների հարցին՝ Շեբալինը նշեց, որ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաններին գործնականում հետևելու և բազմահարկերը սեյսմակայունության համապատասխան հաշվարկով կառուցելու դեպքում ոչ ուժեղ երկրաշարժերը մեծ ավերածություններ չեն գործի:

«Ըստ ինժեներային սեյմոլոգիայի՝ բարձրահարկ կառույցը ցածրահարկից տարբերվում է նրանով, որ երկրաշարժի ժամանակ այն հնարավոր է տեղաշարժել ավելի երկար հաճախականություն ունեցող ալիքներով, որոնց միջոցով էներգիան փոխանցվում է այդ շինությանը: Այս դեպքում շատ կարևոր է ոչ թե շենքի բարձրությունը, այլև՝ հիմքի կայունության աստիճանը: Եթե խարխլվի հիմքը, բարձրահարկը, հնարավոր է, փլվի: Գլխավորը, որ չխախտվեն բարձրահարկի հիմքերն ու բետոնային հանգույցները, որոնք նույնպես պետք է համապատասխանեն սեյսմիկ գոտիների կառուցապատման չափանիշներին»,- մանրամասնեց բանախոսը՝ հավելելով, որ սեյսմակայունության շինարարական տեխնոլոգիաները պահպանելով կարելի է բարձրահարկեր կառուցել:

Իր խոսքում գիտնականը արդյունավետ համարեց Գյումրիում գործող երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի և ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի կենտրոնի սերտ համագործակցությունը:

Խոսելով ըստ ուժգնության աստիճանի երկրաշարժերի վտանգավորության մասին՝ փորձագետը նշեց, որ բնակավայրերում մեծ ավերածությունների ու մարդկանց կյանքի համար առանձնապես վտանգավոր են 8 և ավելի բալանոց ցնցումները:

«Կովկասն առանձնահատուկ տարածաշրջան է նրանով, որ բնակավայրերի դասավորությունը խիտ է, դատարկ տարածությունները քիչ են: Յուրքանչյուր ուժեղ երկրաշարժ կհասնի որևէ բնակավայր»,- պարզաբանեց Շեբալինը՝ չբացառելով տարածաշրջանում Սպիտակի երկրաշարժի ուժգնությամբ նոր երկրաշարժերը: «Վաղ թե ուշ այնպիսի երկրաշարժ, ինչպիսին Սպիտակինն էր, տեղի կունենա: Դրանից պետք չէ վախենալ: Պարտադիր է, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի, իսկ շինությունների դիմացկունությունը՝ տարածաշրջանին բնորոշ ուժգնություն ունեցող երկրաշարժերի հաշվարկով կառուցվեն»,- եզրափակեց սեյսմոլոգը՝ հույս հայտնելով, որ երկրաշարժերի գոտիներում շինարարության ընթացքում պահպանվում են սեյսմակայունության նորմերը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում