Life

Ճապոնիայում Կոկո անունով կատվին մեկ օրով նշանակել են ոստիկանության բաժնի ղեկավար

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում Կոկո անունով կատվին մեկ օրով նշանակել են ոստիկանության բաժնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում Կոկո անունով կատուն մեկ օրով նշանակվել է Տոյամա քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար՝ տեղի բնակիչներից մեկի կյանքը փրկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Ճապոնիայի Հանրային հեռուստաընկերությունը:

2020թ. քաղաքի բնակիչներից մեկը նկատել է փողոցում անշարժ նստած և ջրանցքին նայող Կոկո կատվին: Ջրանցքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու մարմին: Ջրանցքից նրան հանելուց հետո հաջողվել է նաև գիտակցության բերել:

Պաշտոնը ստանձնելու երդման արարողության ժամանակ կատվի գլխին եղել է ոստիկանի գլխարկ, իսկ հագին՝ համազգեստ: Կատվի երդման տեքստում նշվել է. «Այսուհետ ևս հանդիսավոր կերպով երդվում եմ ուշադիր լինել զբոսանքների ընթացքում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում