Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին՝ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 33 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով սահմանվել է նաև հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը, սահմանվել, որ հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ:

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը, քննվելու են պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը:

Հայերեն English Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ