Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ապահովել կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: Բադասյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված հիմնական փոփոխությունները: «Նախագծից հանվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ կարգավորումները՝ գործերի վերանայումը վերապահելով Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական դատարանների առանձին 6-ական դատավորների: Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը նվազեցվել է, սահմանվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասանագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ»,- ասաց նախարարը:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում սահմանվել էր առնվազն 25 դատավորի թվակազմ:

Այսպիսով, կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը տեղի է ունենալու հակակոռուպցիոն դատարանում: Պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը ևս քննվելու են Հակակոռուպցիոն դատարանում:

Հայերեն

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Կոլումբիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ