Քաղաքականություն

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն ապրիլի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Կայսր Նարուհիտոն շնորհավորել է Արեգ Հովհաննիսյանին Ճապոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-ճապոնական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Դեսպան Հովհաննիսյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի թվայնացման և ՏՏ քաղաքականության նախարար (Minister for Digital Transformation, Minister in charge of Information Technology Policy) Տակույա Հիրային, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց ՏՏ ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում