Adana Project-ը հրապարակել է «Արաքս» երգի տեսահոլովակը
1 րոպեի ընթերցում
![Adana Project-ը հրապարակել է «Արաքս» երգի տեսահոլովակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048727.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Adana Project ռոք խումբը, որը մշակում և նորովի է մատուցում հին կամ մոռացված հայկական ազգագրական, ժողովրդական, էստրադային երգերը, երկրպագուներին է ներկայացրել «Արաքս» երգի հոլովակը, որն արդեն համացանցում է:
«Այս տեսահոլովակը նկարահանվել է Adana Project-ի կողմից Լոնդոնում կայացած Հայկական ամառային վիրտուալ փառատոնի համար, որի նպատակն էր դրամահավաք իրականացնել Արցախից տեղահանված ընտանիքների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է խումբը:
Adana Project-ի հիմնադիրներն են Արին և Արիս Քարամյանները: Արինը ստեղնաշարային գործիքներ է նվագում, իսկ Արիսը` հարվածային: Խմբի կիթառահարներն են Պատրիկ Ավետիսյանն ու Ռոման Մնացականյանը, բաս կիթառահարն է Գեղամ Ղազարյանը, մեներգչուհին` Մանե Տոնոյանը: Խմբի պրոդյուսերն Անդրե Սիմոնյանն է: