Հասարակական

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ

1 րոպեի ընթերցում

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների եռօրյա հավաքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը ներկայացրել է մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում