Հասարակական

Երրորդ զորամիավորման զորամասերում Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընտրական փուլը

1 րոպեի ընթերցում

Երրորդ զորամիավորման զորամասերում Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընտրական փուլը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ զորամիավորման զորամասերում անցկացվել է «Բանակային խաղեր-2021» միջազգային մրցաշարի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային ընտրական փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտական և ֆիզիկական պատրաստության համալիր վարժանքների արդյունքներով ընտրվել են լավագույն զինծառայողները, ովքեր կներկայացնեն զորամիավորման հավաքականը բանակային խաղերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում