Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում
![Հայ-ադրբեջանական սահմանին մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՀՀ ՊՆ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048568.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը ապրիլի 8-ին և 9-ին չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:
ՊՆ-ից նաև հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: