Հասարակական

Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզի ճանապարհները

1 րոպեի ընթերցում

Գերիների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզի ճանապարհները

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գերեվարված շիրակցի զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին: Այս պահին փակ է մայրուղու Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը,Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները: Առավոտից փակ է նաև գնացքների ճանապարհը՝ Իսահակյան և Բայանդուր գյուղերի հատվածում:

Ավելի վաղ գերիներից մեկի հարազատը նշել էր որ ճանապարհը կբացեն միայն իրենց հարազատների վերադարձի մասին ստույգ ու սպառիչ տեղեկություն ստանալուց հետո:

Հիշեցնենք՝որ ճանապարհները փակել են2020 թվականի դեկտեմբերի 16-ինԽծաբերդիցգերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Իրավիճակը սրվեց երեկվանից, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում