Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ժամկետային զինվորների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ծառայող զինվորների հարազատները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց որդիներին զորացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծնողները 7 հոգանոց խումբ են կազմել և հանդիպում կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ծնողները մի քանի անգամ արդեն նման ակցիաներ իրականացրել են, հանդիպում ունեցել ՀՀ վարչապետի հետ և բարձրացրել են իրենց հուզող հարցերը:

Ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք շղթաներով փակել են ՊՆ մուտքերը և թույլ չեն տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին: Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին:

Ապրիլի 9-ի վաղ առավոտից շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները՝ Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի հատվածը, ինչպես նաև Ջաջուռի և Աշոցքի ճանապարհները: Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին