Life

Իվետա Մուկուչյանը հրապարակել է «Մեծ հայկական հարսանիք» երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

Իվետա Մուկուչյանը հրապարակել է «Մեծ հայկական հարսանիք» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իվետա Մուկուչյանը, որն ապրիլի 7-ին երկրպագուներին տոն նվիրեց մենահամերգով՝ կատարելով հին ու նոր երգեր, շարունակում է հանդես գալ նորություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մուկուչյանը ներկայացրել է «Մեծ հայկական հարսանիք» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Երգի երաժշտությունը գրել են Տիգրան Սուչյանն ու Արման Փահլեվանյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է:

Գերմանահայ երգչուհի, երգահան, մոդել և դերասանուհի Իվետա Մուկուչյանը ծնվել է Երևանում, սակայն 5 տարեկանում տեղափոխվել է Համբուրգ: 2009-ին վերադարձել է Հայաստան և մասնակցել «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 2012 թվականին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանին։ Նույն տարում «El Style» ամսագիրը նրան ճանաչել է «Ամենացանկալի հայուհի»։

2016 թվականի մայիսին «Սիրո ալիք» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և գրավել 7-րդ տեղը:

Երաժշտասերների լայն շրջանակին հայտնի են Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան», «Ամենա», «Հայաստան ջան», «Անհասանելի» և մի շարք այլ ստեղծագործություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում