Life

Առաջին անգամ. Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել իր նոր երգը

1 րոպեի ընթերցում

Առաջին անգամ. Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել իր նոր երգը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն հրապարակել է «Առաջին անգամ» (First Time) երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգի բառերի և երաժշտության հեղինակը Սիրուշոն է: Դուդուկ է նվագում Նորայր Գափոյանը, գործիքավորումն իրականացրել է Մուշեղ Մաիլյանը:

«Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում երգչուհին գրել է, որ երգը շատ անձնական է, սակայն ցանկանում է այն կիսել նրանց հետ, ովքեր գիտեն ինչպես սիրել:

Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում հաճախ հանդես է գալիս սոուլ և փոփ ժանրերում: Պարբերաբար ներկայացնում է նաև գուսանական, ռազմահայրենասիրական ստեղծագործություններ: Երգչուհին ունի անգլերեն մի շարք երգեր, որոնք սիրվել ու լայն տարածում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում