Հասարակական

Արտերկրում և Հայաստանում իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները եղել են նույնը. նախարար

1 րոպեի ընթերցում

Արտերկրում և Հայաստանում իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները եղել են նույնը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների, մասունքների նույնականացման համար արվողԴՆԹ փորձարկումների համար նմուշները որոշ դեպքերում նախընտրում են արտերկիր ուղարկել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նման դեպքերը շատ չեն, բայց դա մարդկանց իրավունքն է: Ուղարկում են, մենք ևս աջակցում ենք, որ ամբողջ պրոցեսը արագ կազմակերպվի ու մարդիկ ունենան պատասխաններ: Մինչեւ այս պահը արտերկրում իրականացված ու մեր կողմից իրականացված փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Արցախի ՆԳ նախարարությունը, որը ներգրավված է մարմինների, մասունքների որոնումներում հայտարարել է, որզինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում