ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Հայաստան
1 րոպեի ընթերցում
![ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Հայաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048418.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Զվարթնոց օդանավակայանում ՌԴ գլխավոր դատախազին դիմավորեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,- գրել է Խաչատրյանը: