Գիտության ոլորտում լինելու է աշխատավարձերի բարձրացում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտության ոլորտում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար, բոլոր մակարդակներում աշխատավարձերի բարձրացում է լինելու։ Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Աստիճանական բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակվում, որով 2022 թվականից մինչև 2025 թվականն էականորեն փոխվելու են բազային աշխատավարձերի դրույքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը, որովհետև համեմատած մյուս ոլորտների հետ՝ գիտությունը գրավչություն չունի։ «Եվ եթե մենք նայենք ընդհանուր, թե ովքեր են գիտությամբ զբաղվում, կտեսնենք, որ գիտությամբ զբաղվող անձանց միջին տարիքը շատ բարձր է։ Եվ ընդհանուր առմամբ այդ երիտասարդացման գործընթացը տեղի չի ունենում գիտության մեջ»,- ասաց ՝ ավելացնելով, որ աշխատավարձերի վերանայման արդյունքում կարողանալու են գրավչությունը մեծացնել, ավելի շատ երիտասարդներ են գնալու դեպի գիտություն։ Բացի դա, թեմատիկ գիտական աշխատանքների շնորհիվ ավելի շատ գումար կվաստակեն գիտությամբ զբաղվողները։

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով գիտության ֆինանսավորումն ավելացվեց 2,78 մլրդ դրամով:

Հայերեն

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը