Life

«Թվիթեր»-ը 2020 թվականին ավելի քան 3.7 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել

1 րոպեի ընթերցում

«Թվիթեր»-ը 2020 թվականին ավելի քան 3.7 մլրդ դոլարի եկամուտ է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թվիթեր» ընկերության եկամուտները նախորդ տարի կազմել են 3.716 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ընկերության կողմից ապրիլի 7-ին տարածած զեկույցում:

Ընկերությունը 2020 թվականի վերջի տվյալներով ունի ավելի քան 5500 աշխատակից, ովքեր աշխատում են աշխարհի տարբեր երկրներում տեղակայված ավելի քան 35 գրասենյակում:

«Թվիթեր»-ի ղեկավարությունն իր համար նպատակ է դրել, որ մինչև 2025 թվականը աշխատակիցների առնվազն կեսը լինեն կանայք, իսկ շուրջ մեկ քառորդը՝ տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում