Մայրության և գեղեկցության տոնին ՈւԱԿ-ում բացվեց արդիականացված ռադիոգինեկոլոգիական բաժանմունք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրության ու գեղեցկության օրը՝ ապրիլի 7-ին իր դռները բացեց ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբողջապես նորացված Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ։

«Բաժանմունքը հիմնադրվել է 1981 թվականին: Բրախիթերապևտիկ բուժման կարիք է ունենում օնկոգինեկոլոգիական հիվանդություններով կանանց մոտ 80-85 տոկոսը։ Բուժումը երկարատև է, երբեմն՝ ծանր, և այդ հանգամանքը հաշվի առնելով, ձգտել ենք կանանց համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ և հաճելի միջավայր: Այստեղ մեր պացիենտները նաև հետվիրահատական բուժում են ստանում, որտեղ նույնպես ընդգրկված է բրախիթերապիան: Բաժանմունքը ՄԱԳԱՏԷ-ի օժանդակությամբ համալրվել է գերժամանակակից BEBIG SAGINOVA 3D բրախիթերապևտիկ սարքով, որը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել բուժման արդյունավետությունը»,- նշեց բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում ռադիոգինեկոլոգիական բաժանմունք է դիմում տարեկան մոտ 300 կին, և նրանք բավականին շուտ բուժում են ստանում ու վերադառնում իրենց ընտանիք: Բուժումը, հետազոտությունները՝ քիմիաթերապիան, անալիզները իրականացվում են անվճար, պետպատվերի շրջանակներում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է այնպես անել, որպեսզի կանայք նման բուժման կարիք չունենան, սակայն լինելու դեպքում էլ լավագույն բուժումը ստանան՝ առկա նորագույն սարքավորումներով:

Նույն օրը բացեց ևս երկու վերանորոգված բաժանմունք՝ Մամոլոգիական և Ոսկրային ուռուցքաբանության։

Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքը ապրիլի 7-ին ստացավ իր հիմնադրի՝ Սերգեյ Սեինյանի անունը։ Բաժանմունք մտնելիս, միջանցքի պատին անմիջապես երևում է մի որմնանկար, որի վրա պատկերված են Սերգեյ Սեինյանը, նրա որդին, բաժանմունքի վարիչ՝ Ալեքսանդր Սեինյանը և նրա մյուս աշակերտները։

«Այս բաժանմունքը գործում է 1998 թվականից, այսօր սակայն այն համալրվել է վերջին սերնդի Stryker ընկերության արթրոսկոպիկ սարքով: Մեր բաժանմունքի բժիշկները տիրապետում են ոսկրային ուռուցքաբանության բոլոր վիրահատական ծավալներին։ Այստեղ իրականացվում են ոսկրային և փափուկ հյուսվածքների ուռուցքների բուժում, հաշմող վիրահատություններ և բոլոր հոդերի էնդոպրոթեզավորում: Բաժանմունքում տարեկան բուժում է ստանում 230-250 հիվանդ: Նրանցից ամբողջությամբ բուժվում է մոտ 80 տոկոսը»,- նշեց Ալեքսանդր Սեիյանը:

ՈւԱԿ-ի մամոլոգիական բաժանմունքն էլ եղել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման առաջին մասնագիտացված բաժանմունքը Հայաստանում։ Այստեղ բուժվող կրծքագեղձի քաղցկեղով կանանց 5 տարվա ապրելիության ցուցանիշը բարձր է Հայաստանի միջին ցուցանիշից։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը