Հասարակական

Նախարարը բացառում է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների տեղափոխումն այլ վայր

1 րոպեի ընթերցում

Նախարարը բացառում է Նորքի տուն-ինտերնատի բնակիչների տեղափոխումն այլ վայր

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոնապես հերքում է բոլոր լուրերը, թե Նորքի տուն-ինտերնատի շենքը կարող է օտարվել և ինտերնատի բնակիչները տեղափոխվեն այլ վայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում

նախ Նորքի տուն-ինետերնատի շուրջ ստեղծված աղմուկը համարեց անտեղի:

«Մեկ անգամ ևս փաստում եմ՝ բացառված է, որ Նորքի տուն-ինտերնատի բնակիչները տեղափոխվեն այլ վայր, և Նորքի տուն-ինտերնատը կամ մեր որևէ խնամքի կենտրոն վաճառվի կամ այլ նպատակով օգտագործվի: Դա բացառված է»,- վստահեցրեց նա:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը Նորքի տուն-ինտերնատի հետ միավորման նախագիծ: Այս որոշմանը դեմ էին արտահայտվել թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները: Նախարարությունը, սակայն, հերքել էր միավորման մասին լուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում