Հասարակական

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան սահմանագոտի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 6-ին այցելել է ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ստուգել անձնակազմի պատրաստականության մակարդակը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեողեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԶՈւ գլխավոր շտաբի պետն եղել է նաև 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքներին։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հրահանգներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում