Նազիկ Բաղդասարյանը հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել «Յարը մարդու յարա կուտա» երգը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Նազիկ Բաղդասարյանը, համագործակցելով երաժիշտ Գարիկ Գևորգի հետ, հայաստանյան հետաքրքիր ճարտարապետական կառույցները վերածում է ձայնագրման ստուդիաների՝ տեղում նվագելով և երգելով՝ ձայնագրելով տվյալ պահին լսվող ամեն ձայն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ ձևաչափով Բաղդասարյանը կատարել է
«Յարը մարդուն յարա կուտա» ստեղծագործությունը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Երաժշտական աշխարհում Reverb-ը (արձագանքը) կարևորագույն նշանակություն ունի վոկալի և գործիքի ձայնը հարստացնելու գործում, իսկ Natural Reverb-ը (բնական արձագանքը) ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է, որի միջոցով ճարտարապետական կառույցը վերածվում է ստուդիայի: