Ինովացիա

Ucom-ն առաջարկում է գնել Xiaomi Redmi 9T սմարթֆոնը բացառիկ պայմաններով

1 րոպեի ընթերցում

Ucom-ն առաջարկում է գնել Xiaomi Redmi 9T սմարթֆոնը բացառիկ պայմաններով

ԵՐԵՎԱ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ն առաջարկում է բաց չթողնել կյանքի կարևոր պահերը՝ ամենուր փնտրելով հոսանքի աղբյուր: Միայն Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններից հնարավոր է ձեռք բերել հզոր մարտկոցով Xiaomi Redmi 9T սմարթֆոնը լավագույն գնով՝ ամսական ընդամենը 2700 դրամով։ Գնորդները կստանան նվեր՝ 12 ԳԲ ինտերնետ և 150 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր 3 ամիս շարունակ։ Երեք ամիս անց նշյալ ներառումները կակտիվանան հաշիվը 1500 դրամով յուրաքանչյուր ամիս լիցքավորելուց հետո։

«Xiaomi Redmi 9T սմարթֆոնի հետ բաժանորդները նաև նվեր կստանան գեղեցիկ հեռախոսահամար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Հավելենք, որ Xiaomi Redmi 9T հզոր՝ 6000 մԱ/ժ մարտկոցով սմարթֆոնը կանխիկ ձեռք բերելիս գնորդները կվճարեն ընդամենը 97 200 դրամ։ Իսկ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդները առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում