Հասարակական

Չորրորդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորումում ապրիլի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ճշգրտվել են մարտական խնդիրներն ու պլանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալները և ծառայությունների պետերը ներկայացրել են տարբեր իրադրություններում պլանավորած գործողությունների, ստորաբաժանումների փոխգործակցության տարբերակները։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ, ամփոփելով ներկայացված զեկույցներն ու առաջարկությունները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանը համապատասխան ցուցումներ է տվել ծառայությունների պետերին և ստորաբաժանումների հրամանատարներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում