Հասարակական

ՀՀ ԶՈՒ հրետանային զորամասերում անցկացվել են պլանային ստուգումներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ հրետանային զորամասերում անցկացվել են պլանային ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-ից 2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զորամասերում ստուգել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը։ Ըստ աղբյուրի՝ ստուգումներին զուգահեռ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բացազատված հրետանային ճամբարում անցկացվել են մեթոդագործնական պարապ­մունքներ և անվտան­գ­ության կանոնների պահպանման միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում