Ucom-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացման գործընթացը դարձել է ավելի մատչելի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններից օգտվել ցանկացող առանձնատների բնակիչներն ավելի հեշտ ընթացակարգով, ավելի մատչելի սակագներով և անհատական մոտեցման հնարավորությամբ կմիանան Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցին։ Ucom-ի հեռուստատեսային, ֆիքսված հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետի ծառայությունները դարձել ենառավել հասանելիառանձնատների բաժանորդների համար։
Մասնավորապես՝ մինչև 100 մետր օպտիկամանրաթելային մալուխով միացման դեպքում առանձնատան բաժանորդը կվճարի 15 000 դրամ միասնական սակագինը, որից հետո յուրաքանչյուր 1 մետրի համար կվճարի200նախկին 400 դրամի փոխարեն։ Ավելին,uMix M կամ uMix Lփաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում 15 000 դրամ միացման սակագինըչիգանձվի։
«Այսուհետ Ucom-ի ֆիքսված ցանցին առանձնատների միացումները ոչ միայն պարզեցված ընթացակարգով և ավելի մատչելի սակագներով կիրականացվեն, այլև յուրաքանչյուր բաժանորդի նկատմամբ անհատական մոտեցմամբ։ Լրացրե՛ք միացման հայտն առցանց`ucom.am/privateհղումով», - թվիթերի իր միկրոբլոգումգրել էUcom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։
Հավելենք, որ առանձնատների բնակիչները կարող են Ucom-ի ֆիքսված կապի ծառայություններին միանալուհայտը լրացնել ինչպես առցանց, այնպես էլ Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում։ Միացումը կկատարվի մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհատական չափագրման և հաշվարկի հիման վրա։