Life

Ռոնալդուի ավագի թեւկապը 63 հազար եվրոյով վաճառել են Սերբիայի բարեգործական աճուդում

1 րոպեի ընթերցում

Ռոնալդուի ավագի թեւկապը 63 հազար եվրոյով վաճառել են Սերբիայի բարեգործական աճուդում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիշտիանու Ռոնալդուի ավագի թեւկապը, որը նա գետին Էր նետել Բելգրադում Սերբիայի եւ Պորտուգալիայի հավաքականների մրցամարտի ժամանակ, 7,5 միլիոն դինարով (63,8 հազար եվրոյով) վաճառվել Է Սերբիայի բարեգործական աճուրդում: Այս տվյալներն ապրիլի 2-ին հրապարակել Է բարեգործական աճուրդի առցանց պորտալը, որտեղ երեք օր շարունակ խաղագումարների պայքար Է ընթացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդվում Է, որ աճուրդը փակվելուց առաջ վերջին րոպեներին թեւկապի համար պայքարն ակտիվացել Է: Գինը 6 միլիոն դինարից հասել Է մինչեւ 7,5 միլիոն դինար, սակայն վերջին վայրկյաններին MozzartBet լոգինով աճուրդի մասնակիցն իր մրցակիցներից առաջ Է անցել նվազագույն 10 դինարով: «Փողը կուղարկվի հիվանդ երեխայի բուժմանը»,- հայտնել են կազմակերպիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում