ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է.Արտակ Դավթյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում իրավիճակը հանգուցալուծված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 2-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Որևէ խնդիր չկա: Գլխավոր շտաբը բնականոն աշխատում է: Շատ լավ աշխատում եմ բոլորի հետ և կատարում ենք խնդիրներ, որոնք դրված են Գլխավոր շտաբի առջև»,-հավելեց Դավթյանը:

Անդրադառնալով վարչական դատարանի կողմից Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ իր պաշտոնանկության վիճարկման հայցադիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, դատարանի որոշումը մեկնաբանելը իրավաբանների գործն է, որոնք «յուրաքանչյուր տեսակետից մեկնաբանում են այդ որոշումը»:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը 2021 թվականի փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Վարչապետը, հայտարարությունը որակելով ռազմական հեղաշրջման փորձ, նախագահին էր ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից Գասպարյանին ազատելու միջնորդություն: Նախագահի կողմից հրամանագրի նախագիծը չէր ստորագրվել, և մարտի 10-ին Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա ազատվել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որից հետո Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվել է գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել