Հասարակական

Չորրորդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք 

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման վարչակազմի հետ ապրիլի 1-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են հրաձգային վարժաձևերին, հրահանգավորվել կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Կրակային փուլում անձնակազմը, խոցելով կրակադաշտի թիրախները, հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում