Քաղաքականություն

Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

1 րոպեի ընթերցում

 Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 1-ին առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, իհարկե՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից նախորդ տարվա նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր»,- ասել է Զախարովան:

Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու համար էլ Ռուսաստան է մեկնել Արա Այվազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում