Պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները սոցփաթեթի շահառու չեն. նոր որոշմամբ գումար չի ավելանում, ընդլայնվում են ծառայությունները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները սոցփաթեթի շահառու չեն, սոցփաթեթի շահառուների համար կատարված փոփոխությունը վերաբերում է բացառապես հնարավորությունների, ծառայությունների ընդլայնմանը, նոր գումարներ չեն հատկացվում, նոր անձինք սոցփաթեթի համակարգում չեն ընդգրկվում: Նման դիտարկում արեց ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում. պարզաբանումը ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ կառավարության կողմից ապրիլի 1-ի նիստում ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության առնչությամբ սոցցանցերում առաջացած թյուրըմբռնման պատճառով:

Ոչ պաշտոնյաներ են ավելացել, ոչ պետական բյուջեից հավելյալ գումար է տրամադրվել. ՀՀ կառավարությունը հավանությանն է արժանացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սոցփաթեթի ծառայությունների ուղղություններն ավելացնել ևս երկուսով: Ներկայում այդ ուղղությունները 4-ն են, որոնց առաջարկվում է ավելացնել ևս երկուսը: Փոփոխությունը կարող է ուժի մեջ մտնել և գործել, երբ կընդունվի կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով կհաստատվեն ընթացակարգերը:

«Սոցփաթեթի շահառուները բարձրաստիճան պաշտոնյանները չեն: Վարչապետը, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՍԴ նախագահ և այլն. նրանք չեն համարվում սոցփաթեթի շահառու: Այս ծրագիրը միջին և դրանից ներքև օղակի աշխատողների համար է: Շահառու են համարվում պետական համակարգի աշխատողները, ինչպես նաև կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության, գիտության ոլորտի մի շարք աշխատողներ: Օրինակ, թանգարանների, գրադարանների, հանրակրթական ուսումնական հաստատությունների, Մատենադարանի, Հայկական ատոմակայանի , սոցիալական հոգածության կազմակերպությունների աշխատողներ»,-ասաց Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով, շահառու են համարվում նաև ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձինք, որոնք նույնիսկ այս պահին աշխատող էլ չեն:

Հաջորդ կարևոր շեշտադրումն այն է, որ սա բացարձակապես պետական բյուջեի միջոցների վրա ծախս չի ավելացնելու, որովհետև ոչ թե գումարն է ավելացվում, այլ հնարավորությունները, այն է՝ սոցփաթեթի գումարը հնարավոր կլինի ուղղել ուսանողների վարկը մարելուն և առողջարանական համալիրների ծառայություններից օգտվելուն: Ընդամենը եղած 4 ուղղությանն ավելանում է ևս երկուսը, հետևաբար խոսք լինել չի կարող այն մասին, որ սոցփաթեթի շահառուների ընտանիքների համար հավելյալ սոցփաթեթ է սահմանվում: Ավելին, ինչպես գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կարողանում էին օգտվել այդ 4 ուղղությունից, այնպես էլ երկու ուղղությունն ավելացնելուց հետո նրանք նույնպես կարող են օգտվել:

Անդրադառնալով այն հարցին, որ ատամնաբուժական ծառայությունների առաջարկը ներառված չէր այս փաթեթում, Ժորա Սարգսյանը նշեց, որ դա արվելու է ոչ թե օրենսդրական փոփոխությամբ, այլ կառավարության որոշմամբ:

«Այս մասով փոփոխությունը ոչ թե օրենքում է նախատեսվել, այլ կառավարության որոշմամբ: Օրենքում արդեն իսկ գրված է, որ սոցփաթեթի գումարներով կարող են օգտվել առողջապահական ծառայություններից, ու քանի որ ատամնաբուժականը առողջապահական ծառայություն է, հետևաբար օրենքում փոփոխություն անելու կարիք չկա: Անհրաժեշտություն կա կառավարության որոշմամբ դա ընդունելու: Այնպես էր այդ առաջարկը նույնպես ուժի մեջ է»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Կառավարությունն ապրիլի 1-ին փոփոխություն է կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով սահմանվում է, որ սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից: Նոր որոշմամբ, սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացվում է ևս երկուսը՝ մարզա-առողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը: Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էրհանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հայերեն

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային