Ռեյտինգային ցուցակները կհանվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունների նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն:

Այսպիսով նախագծով նախատեսվում է հանել ռեյտինգային ցուցակը, նաև նախատեսվում են որոշակի կարգավորումներ՝ համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման առնչությամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ էր նախագծին: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից ելույթում ասաց. «Ես պաշտոնապես հիմա հայտարարում եմ՝ եթե խաղի կանոնները փոխվում են, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրված»:

Նա նկատեց, որ ռեյտինգային ընտրակարգը համամասնական ընտրակարգի մեջ է, և Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում: «Ընտրակարգը չէ չարիք եղել, ընտրակարգով փող բաժանելն է չարիք եղել: Եթե իշխանություն եք, թույլ մի տվեք, որ այդ բարքերը լինեն»,-ասաց Մարուքյանն ու պնդեց, որ օրենսգիրքը փոխելու հարցով Հայաստանի ընդդիմադիր ուժերից որևէ մեկի կոնսեսուսը խորհրդարանի դահլիճում չկա:

Ռուբեն Ռուբինյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում մեջբերեց Էդմոն Մարուքյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում ելույթից, երբ քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. «Փոփոխության է ենթարկվում ընտրական օրենսգիրքը, այն օրենսգիրքը, որը թիրախավորվել է իմ կողմից կոնկրետ, մեր կուսակցության կողմից դեռևս տարիներ առաջ և հենց ռեյտինգային ընտրակարգը, երբ մարդիկ ցուցակների հրապարակման, չգիտեմ ինչ այսպիսի հարցեր էին բարձրացնում, ես ասում էի՝ պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է»,-մեջբերեց Ռուբինյանն ու նշեց, որ ստորագրում է այս փաստարկի տակ:

Իշխանությունից վստահեցնում են, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացը, սակայն սա չի նշանակում հրաժարում Ընտրական օրենսգրքի փաթեթից:

Այս տարի ավելի վաղ իշխանությունը Վենետիկի հանձնաժողովից կարծիք ստանալու համար ուղարկել էր նոր Ընտրական օրենսգրքի փաթեթ, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ:

Հայերեն English Русский

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ