Հասարակական

Վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինվորներին աշխատանքի ընդունած գործատուները կստանան 100 հազ. դրամ աջակցություն

1 րոպեի ընթերցում

Վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինվորներին աշխատանքի ընդունած գործատուները կստանան 100 հազ. դրամ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կխրախուսի ու աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք այս տարվա մայիսի 1-ից հետո աշխատանքային պայմանագիր կկնքեն ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված կամ հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց հետ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

«Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի մասով գործատուին տրամադրել առավելագույնը 100 հազար դրամ՝ եռամսյակի կտրվածքով», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով նախագիծ։

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նաև միանվագ փոխհատուցում տրամադրել մինչև 500 հազար դրամի չափով աշխատատեղի հարմարեցման համար կատարված աշխատանքների ծախսերի մասով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում