ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստ. օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված է մեկ հարց:
Պատգամավորները կքննարկեն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի համահեղինակներն են Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:
Ընտրական օրենսգրքում փոփոխությունները կատարվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: Հայաստանում ընտրություններ ծրագրված են հունիսի 20-ին: