Life

Հայտնի է «Գրեմմի»-ի հաջորդ մրցանակաբաշխության անցկացման ձևաչափը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է «Գրեմմի»-ի հաջորդ մրցանակաբաշխության անցկացման ձևաչափը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան երաժշտական «Գրեմմի» հաջորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 31-ին՝ սովորական ձևաչափով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոս Անջելեսի Staples Center կենտրոնում, այն CBS հեռուստաընկերության կողմից կհեռարձակվի ուղիղ եթերով:

Նշենք, որ 63-րդ մրցանակաբաշխությունը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, անցկացվել էր ոչ սովորական ձևաչափով: Որոշ միջոցառումներ կազմակերպվել էին ոչ թե Staples Center կենտրոնում, այլ ուրիշ հարթակներում: Միջոցառման մի մասն անցկացվել էր օնլայն ռեժիմով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում