Հարցվածների 31.7 տոկոսը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 31.7 տոկոսը, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նա նշեց, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին, որ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք: «Իմ քայլը» դաշինքի օգտին նշել է 31.7 տոկոսը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին նշել է 5.9 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` 4.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` 2.7 տոկոս, Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին` 2.4 տոկոսը, Հայ Յեղափոխական դաշնակցության օգտին` 2.1 տոկոս, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին 1 տոկոսը, «Սասնա ծռեր» կուսակցությանը 0.5 տոկոսը, «Հայրենիք» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.4 տոկոսը և «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ 0.1 տոկոսը: «Ոչ մեկին» նշել է 24.6 տոկոսը և դժվարացել է պատասխանել այս հարցին 20 տոկոսը: 3.9 տոկոսը տարբեր այլ կուսակցությունների է նշել»,- ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով` նախորդ հետազոտության հետ համեմատ, գրեթե չկա փոփոխություն:

Մարտի 26-29-ն անցկացված հարցումներին մասնակցել է 801 անձ՝ հեռախոսային զրույցի միջոցով:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին