Հարցումների արդյունքներով Արման Թաթոյանը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով ամենաբարձր գնահատականն է ստացել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` 3.7 բալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նավասարյանը նշեց, որ քաղաքացիներին խնդրել են գնահատել հետևյալ գործիչների հանդեպ իրենց վերաբերմունքը, որտեղ 1 բալը նվազագույն գնահատականն է, 5-ը՝ ամենաբարձր գնահատականը, ներկայացված է միջին գնահատականը:

«Ամենաբարձր գնահատականը ստացել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ 3.7 բալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.7 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.4 բալ , ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2.1 բալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 2.1 բալ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը 1.9 բալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը1.6 բալ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը 1.5 բալ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը 1.5 բալ: 1.4 բալ ստացել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը»,- ասաց Նավասարդյանը:

Մարտի 26-29-ն անցկացված հարցումներին մասնակցել է 801 անձ՝ հեռախոսային զրույցի միջոցով:

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին