Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը, մենք թշնամիներ չենք փնտրում. ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վստահեցնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր, առավել քան երբևէ, լինելու է պրագմատիկ և ճկուն, ամեն ինչ արվելու է, որ Հայաստանի շուրջ ձևավորվի կայուն անվտանգային մթնոլորտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Այվազյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Շիրակ Թորոսյանի հարցին:

Թորոսյանը նշեց Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի մասին, որոնք այսօր էլ տուժում են Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունից: «Մենք ունենք մի հարաբերությունների ձևաչափ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան: Օրերս Հայաստան էր այցելել Իրաքի պաշտպանության նախարարը: Չեք կարծո՞ւմ, որ այդ ձևաչափերը պետք է ավելի ակտիվացնել՝ այն առումով, որ թվարկածս երկրները հարվածներ են ստանում Թուրքիայից՝ ինչպես մենք, և կոնկրետ խնդիրներ ունեն դիմակայելու այդ հարվածներին՝ ինչպես մենք, և այդ պարագայում մենք դառնում ենք բնական դաշնակիցներ»,-ասաց պատգամավորը:

Արա Այվազյանն արձագանքեց, որ բնականաբար վերջին պատերազմի արդյունքները ստիպում են չափազանց պրագմատիկ մոտենալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին:«Եվ մեր առաջին խնդիրը հատկապես հիմա պետք է լինի Հայաստանի անվտանգային օրակարգը և Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը»,-նշեց նա:

Նախարարը հիշեցրեց համավարակի պայմաններում ճամփորդելու սահմանափակումների մասին, սակայն այս ընթացքում ինքը մի շարք այցելություններ է ունեցել: Զուգահեռաբար շատ ակտիվ ներգրավվածություն է ապահովում հեռավար ձևաչափերում տարբեր գործընկերների հետ: Նախարարի խոսքով՝ պատգամավորի նշած ձևաչափերը Հայաստանի օրակարգում են: «Բայց Հայաստանը, առավել քան որևէ երկիր, շատ լավ գիտի խաղաղության արժեքը, և մենք թշնամիներ չենք փնտրում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորվի իսկապես կայուն անվտանգային մթնոլորտ»,-ասաց Այվազյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր, առավել քան երբևէ լինելու է պրագմատիկ և ճկուն: «Եվ դաշնակիցներ ձեռք բերելիս մենք նախևառաջ պետք է ունենանք ընդհանուր ըմբռնումն այն մարտահրավերների և հնարավորությունների, որ ստեղծված իրավիճակը թելադրում է: Մենք շատ ակտիվ առարկայական ներգրավվածություն ունենք տարբեր գործընկերների հետ: Կարծես թե ընդհանուր ըմբռնումը կա, որ ներկայիս մարտահրավերներն առավել քան երբևէ հրամայական են դարձնում ավելի առարկայական փոխգործակցություն ձևավորելու մեր մղումը»,-եզրափակեց Այվազյանը:

Հայերեն English Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը