ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։

Ինչպես տղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին, թանկացումներին:

«Վաղը վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ․ արդյոք դիֆիցիտը արհեստակա՞ն է, արդյոք միջնորդ կազմակերպություննե՞րն են այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում և արդյոք գնային բարձրացումները օբյեկտի՞վ են։ Եթե պատասխաններից որևէ մեկը դրական կլինի, բնականաբար, տնտեսավարողները պատասխանատվություն կկրեն»,- ասաց Գևորգյանը։

ՏՄՊՊՀ նախագահի կարծիքով՝ ակհայտ է, որ կան անձինք, որ խոշոր ծավալի գնումներ են կատարում և սպառողական նպատակի համար չեն իրականացնում։

«Իհարկե, որոշակի միջոցառումներ իրականացվել են, հանդիպել ենք առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, թռչնաբույծների միության ներկայացուցիչների հետ։ Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմնավորվածության, որ ձվի գինը կիջնի»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ արդեն իսկ շուկայում ձվի գինն իջնում է։

Հայերեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները