Արցախյան պատերազմում Ադրբեջանը թիրախավորում էր բժշկական անձնակազմը. ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ընթացքում զոհվել է 15 զինվորական բժիշկ և 1 կամավորագրված բժիշկ, ինչպես նաև մոտ 60 բուժակ և սանհրահանգիչ։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեցՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Մեր վերլուծությունները և օպերատիվ տեղեկությունները փաստում էին, որ հակառակորդը բացառապես աշխատում էր բժշկական անձնակազմի վրա։ Շատ կադրեր էին շրջանառվում համացանցում, երբ հակառակորդը խոցում էր սանիտարական տրանսպորտը, որի մեջ տեղափոխվում էին վիրավորներ։ Նաև ունենք կադրեր, երբ մեր առանձին բժշկական ջոկատներից մեկը ավիահարվածի է ենթարկվում։ Այդ ամենը խոսում է այն մասին, որ պատերազմի ժամանակ ընդունված կանոնները հակառակորդի կողմից բազմիցս խախտվել են»,- ասաց Օհանյանը։

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը բարձր է գնահատում պատերազմի ընթացքում ռազմաբժիշկների կատարած աշխատանքը։

«Բոլորս հասկանում ենք, որ եթե զինվորի բժշկական ապահովումը չկարողանայինք կազմակերպեինք, շատ ավելի մեծ քանակի կորոսւտներ կունենայինք։ Փաստեմ, որ կրտսեր և միջին բժշկական անձակազմի մեր գործընկերները շատ բարձր մակարդակի վրա կատարեցին իրենց առջև դրված խնդիրները»,- եզրափակեց Օհանյանը։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել