Պատերազմում վիրավորվածների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների շրջանում ներհոսպիտալային մահացության ցուցանիշը կազմել է 1 տոկոս, ինչը միջազգային վիճակագրական տվյալներից 5 անգամ ցածր է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը։

«Ռազմաբժշկական վարչությունում իրականացվել էր կառուցվածքային փոփոխություն՝ հիմնական շեշտը դրվել էր արագ արձագանքման, փոքր շարժական (մոբիլ) ծառայության վրա։ Դա հնարավորություն տվեց պատերազմի ընթացքում մաքսիմալ մոտեցնել որակավորված բուժօգնության փուլը մարտի դաշտին, որի արդյունքում վիրավոր զինծառայողների շրջանում ունեցանք ներհոսպիտալային մահացության վիճակագրական տվյալներից մոտ 5 անգամ ցածր ցուցանիշ՝ մոտ 1 տոկոս»,- ընդգծեց Ավետիսյանը։

Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետի խոսքով՝ այդ ամենը որոշակի ռիսկ էր պարունակում, որովհետև վտանգվում էին որակավորված բժիշկների կյանքը, սակայն այլ ելք չկար։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել