Life

Անհայտ անձինք Բեյոնսեից մեկ միլիոն դոլարի իրեր են գողացել

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձինք Բեյոնսեից մեկ միլիոն դոլարի իրեր են գողացել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք Լոս Անջելեսում պահեստից, որտեղ պահվում է երգչուհի Բեյոնսեի ունեցվածքը, 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ իրեր են գողացել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չնայած պահեստը վարձակալում է երգչուհու պրոդյուսերական Parkwood Entertainment ընկերությունը, սակայն ըստ իրավապահ մարմիններում եղած աղբյուրների՝ գողացված բոլոր իրերը պատկանում են Բեյոնսեին:

Գողերը մասնավորապես պահեստից դուրս են բերել թանկարժեք պայուսակներն ու հագուստները: Ընդ որում, նրանք մեկ ամսվա մեջ պահեստ են մտել երկու անգամ:

Գողության գործով այժմ զբաղվում է Լոս Անջելեսի ոստիկանությունը: Դեռևս ձերբակալվածներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում