Կարեն Գիլոյանը  բուհերի ներկայացուցիչների հետ քննարկել է ուսանողական սպորտի զարգացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մարտի 26-ին ընդունել է հանրապետության պետական և մասնավոր բուհերի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնների վարիչներին և Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանին՝ քննարկելու համար ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր տարբերակները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը կարևորել է հանդիպումը՝ համագործակցության պայմանով և թիմային աշխատանքով ոլորտում առկա խնդիրները լուծելու առումով. «Ամեն ինչ պետք է անենք, որ ուսանողական սպորտը ծառայի իր բուն նպատակին. այն յուրօրինակ ոստնակ է՝ ամբողջ կյանքի համար ճանապարհ հարթելու»:

Ըստ աղբյուրի՝ ներկաները քննարկման ընթացքում ներկայացրել են բուհերում ոլորտային խնդիրները, իրենց հուզող հարցերն ու փոխանակվել կարծիքներով: Շրջանառվող հիմնական թեմաներն էին՝ ուսհաստատություններում մասսայական ֆիզիկական դաստիարակության կազմակերպումը, «Ֆիզկուլտուրա» առարկային ժամաքանակի տրամադրումը, միջբուհական մրցումների ակտիվացումը, բուհ-ֆեդերացիա համագործակցության ընդլայնումը և այլն: Հատկապես կարևորվել է հաստատությունը լիցենզավորելիս հաշվի առնել ֆիզիկական կուլտուրա առարկայի ժամաքանակի հատկացման նախապայմանը:

ԿԳՄՍ նախարարությունից նաև հայտնել են, որ, ընդգծելով մարզական միջոցառումների դերը, այդուհանդերձ, փոխնախարարն առանձնակի շեշտել է սպորտի խմբակների անհրաժեշտությունը բուհերում, ինչը, ըստ նրա, միանգամից մի քանի խնդիր է լուծում, և միայն մարզական միջոցառումներով սահմանափակվելը բավարար չէ:

Բուհերի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև շենքային պայմաններին և մարզադահլիճները գույքով համալրելու կարիքներին: Այդ ամենից զատ՝ քննարկվել է «Ֆիզկուլտուրա» առարկան կրեդիտային համակարգում ներգրավելու արդյունավետությունը, և արդեն իսկ այդ համակարգը ներդրած բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մեկ անգամ ևս ընդգծել են, որ յուրաքանչյուր բուհի նպատակը պետք է լինի բարձրակարգ մասնագետ և առողջ քաղաքացի պատրաստելը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել չսահմանափակվել հնչած կարծիքներով և մեկշաբաթյա ժամկետում ձևակերպել առաջարկներն ու ներկայացնել նախարարություն:

Հայերեն

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի