Հասարակական

Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների դերակատարումը պատերազմի օրերին

1 րոպեի ընթերցում

Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների դերակատարումը պատերազմի օրերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով ԶՈՒ հոգևոր առաջնորդի օգնական Նարեկ սարկավագ Պետրոսյանը, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 25-ին, Նարեկ սարկավագ Պետրոսյանի ծննդյան 33-րդ տարեդարձի օրը, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պետական պարգևը հանձնել է Նարեկ սարկավագի կնոջը՝ Մարիամ Բզնունուն: Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների, մասնավորապես՝ Նարեկ սարկավագի դերակատարումը պատերազմի օրերին։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքները մշտապես գտնվելու են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում