Սյունիքի սահմանամերձ համայնքներում կատարվում է կարիքների գնահատում՝ ներդրումների ակնկալիքով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի սահմանամերձ համայնքներում անցկացվում են քննարկումներ կարիքների գնահատման, բիզնես գաղափարներ վերհանելու համար: Նպատակը մեկն է՝ բնակիչների շրջանում բացահայտել բիզնես հնարավորությունները, որոնք նրանք պատրաստակամ են իրականացնել: Վերջին քննարկումն անցկացվել է Ներքին Խնձորեսկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց, որ հնարավորությունները տարբեր ուղղություններով են՝ պտղատու այգիներ, մեղվաբուծություն, ցեղական կովերի բուծում և այլն:

«Շեշտը դնում ենք հենց բնակիչների հնարավորությունների վրա: Այլ բան է, որ համայնքն է առաջարկում, մեկ այլ բան է, երբ այդ առաջարկությունը բխում է բնակչի կարիքներից, հնարավորություններից և պատրաստ է ներդրում ունենալ այդ գաղափարը մինչև վերջ առաջ տանելու համար: Հանդիպումներից կառանձնացնեի այն, որ փոխօգնության մեխանիզմը հրաշալի աշխատում է, մարդիկ ուզում են, միմյանց աջակցելով, ոտքի կանգնեցնել գյուղը»,-ասաց Իրինա Յոլյանը:

Համայնքի կարիքները գնահատելուց հետո, Իրինա Յոլյանը նշեց, որ փորձում են գտնել ներդրողներ, դոնորներ, որոնք պատրաստակամ են սահմանամերձ բնակավայրերում զարգացնել, որևէ ոլորտ: Տվյալ դեպքում գյուղատնտեսություն, անասնապահություն, հողագործություն: Արդեն իսկ կան գաղափարներ, բնակիչները միմյանց հետ քննարկել են և գիտեն, թե ինչ են ուզում, որն է բնակավայրի զարգացման տեսլականը:

«Մենք նաև պետք է աշխատենք զբոսաշրջային երթուղիների զարգացման ուղղությամբ: Գիտենք, որ պատերազմից հետո տուրիզմն ամենաշատ տուժած ոլորտներից է: Պետք է քայլեր ձեռնարկենք իրավիճակը բարելավելու, քիչ-քիչ վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Իրինա Յոլյանն՝ ընդգծելով, որ բնակավայրերի կողքին են, նրանց հետ աշխատում են, փորձում են ծրագրերը ներկայացնել տարբեր կազմակերպությունների, դոնորների, անհատների, որոնք պատրաստ են օժանդակել: Նրա խոսքով, եթե մի տնտեսությանը որևէ մեկը կամ կազմակերպությունը պատրաստ լինի խրախուսել, այնտեղ, թեկուզ, փոքր բյուջե ներդնել, ապա մեծ օժանդակություն կլինի: Գաղափարները կան, գյուղացիների կողմից պատրաստակամությունը կա, սպասվում են ներդրումներ:

«Մարդիկ ցանկանում են մնալ իրենց գյուղում, ամուր կանգնած են հողին, ուզում են տնտեսությունները զարգացնել, չէ որ պատերազմի հետևանքով շատ բան են կորցրել: Կրճատված տարածքների հետևանքով, բիզնես հնարավորություններն ու եկամտի աղբյուրները դարձել են խիստ սահմանափակ: Հիմա շատ կարևոր է, որ այլընտրանքային լուծումներ առաջարկվեն»,-ասաց Իրինա Յոլյանը:

Բիզնես գաղափարներ վերհանելուց ու դրանք համապատասխան ծրագրեր դարձնելուց բացի, կարևորվում է նաև բնակիչների հմտությունների զարգացումը: Արդեն իսկ նման առաջարկներ եղել են տարբեր կազմակերպություններին, որ գյուղատնտեսության ոլորտում անցկացվի մասնագիտական ուսուցում:

Իրինա Յոլյանը նշեց, որ Ներքին Խնձորեսկը միակը չէ, իրենց ուշադրության կենտրոնում են Որոտանը, Ակները և մյուս բնակավայրերը: Այցերն ու քննարկումները կշարունակվեն, որ նոր իրողություններով պայմանավորված, հասկանան, թե նոր մարտահրավերն ինչ մեխանիզմով են կարողանում հաղթահարել:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա