Կոտայքի մարզպետը խոսել է Սասուն Միքայելյանի հետ կապի, հավաքներին դպրոցականների մասնակցության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը անդրադարձավ մարտի 20-ին Արագածոտնի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաքին դպրոցահասակ երեխաների մասնակցությանը:

«Միայն մեր երկրում չէ, որ նման հավաքների ժամանակ մասնակցում է նաև մատաղ սերունդը, և այդտեղ ես տարօրինակ որևէ բան չեմ տեսնում»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց մարզպետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ բարեկամական կապեր ունենալու վերաբերյալ դիտարկումներին՝ մարզպետն ասաց, որ ինքը Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամն է եղել նաև 2007 թվականին, 2008 թվականին, երբ նույն քաղաքական թիմը նախորդ իշխանությունների, նախորդ ռեժիմի կողմից հալածվում էր: «Ես, լինելով Սասուն Միքայելյանի ընկերը, բարեկամը, նաև իմ ապրած տարիների ընթացքում եղել եմ Մեսրոպ Մեսրոպյան և ունեցել եմ իմ թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական կենսագրությունը: Այնպես չէր, որ Սասուն Միքայելյանի գոյությունն էր, որ տվեց այդ հնարավորությունը, որ ես այսօր մարզպետ եմ նշանակվել»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի:

Անդրադառնալով «Հրազդան բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և մասնակիցներից մեկի՝ դատարան դիմելուն՝ մարզպետն ասաց. «7 մասնակից է եղել, 7 մասնակիցներից 3-րդ փուլ, այսինքն՝ զարգացման ծրագիր ներկայացնելու փուլ է հասել միայն Վանեսյանը, հաղթահարել է գրավոր թեստի փուլը, հաղթահարել է բանավոր հարցերի փուլը: Ծրագրերի ներկայացման փուլը, որին մասնակցել ենք ես և հանձնաժողովի անդամները, եղել է փակ-գաղտնի քվեարկությամբ: Նա չի հաղթահարել այդ փուլը 5 կողմ, 2 դեմ ձայներով»:

Հայերեն

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը

ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Թուրքիան անընդունելի է համարում Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումները

Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակվելու կապակցությամբ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի տասնչորս վագոն